Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը ներկայացրել է թիմի կազմը Եվրոպայի առաջնության համար, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը
- 55 կգ՝ Ռուդիկ Մկրտչյան
- 60 կգ՝ Գևորգ Ղարիբյան
- 63 կգ՝ Հրաչյա Պողոսյան
- 67 կգ՝ Սլավիկ Գալստյան
- 72 կգ՝ Շանթ Խաչատրյան
- 77 կգ՝ Մալխաս Ամոյան
- 82 կգ՝ Սամվել Գրիգորյան
- 87 կգ՝ Վիգեն Նազարյան
- 97 կգ՝ Արթուր Ալեքսանյան
- 130 կգ՝ Դավիթ Օվասապյան
Երեք տարի անց Եվրոպայի առաջնությանը կրկին կմասնակցի Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 5-ակի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունը կանցկացվի ապրիլի 17-23-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում: