Logo

ԵԱ. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 3-րդն է թիմային հաշվարկում

10:30 / 15.02.2024Ըմբշամարտ
null

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնությունում երրորդ տեղը գրավեց թիմային հաշվարկում:

Արմեն Բաբալարյանի գլխավորած թիմը հանդես եկավ ամբողջական կազմով (10 ըմբիշ) ու նվաճեց 2 ոսկե և մեկ բրոնզե մեդալ: Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) 7-րդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն, Մալխաս Ամոյանը (77 կգ) ոսկե մեդալ նվաճեց երրորդ տարին անընդմեջ, իսկ Մանվել Խաչատրյանն (55 կգ) արժանացավ բրոնզե մեդալի: 

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նույնպես ամբողջական կազմով կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Մրցավայր են մեկնել Արսեն Հարությունյանը (57 կգ), Մեժլում Մեժլումյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հայկ Պապիկյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Կնյազ Իբոյանը (92 կգ), Սերգեյ Սարգսյանը (97 կգ) և Լյովա Գևորգյանը (125 կգ): Ազատ ոճի ըմբիշները պայքարը կսկսեն փետրվարի 16-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ