Բասկետբոլի աղջիկների Հայաստանի Մ16 հավաքականը Կոսովոյում մեկնարկած Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի առաջին խաղում 84-57 հաշվով հաղթեց Վրաստանի հասակակիցների թիմին։
Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետը եղել է Քելին Շաջանյանը` վաստակելով 20 միավոր, կատարելով 2 ռեբաունդ ու 1 ասիստ։
Թադե Մարտիրոսյանի գլխավորած թիմը մրցաշարի A խմբում է ու հաջորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 9-ին՝ մրցելով Ջիբրալթարի Մ16 հավաքականի դեմ, մեկնարկը` Երևանի ժամանակով 15:00-ին։
Աղջիկների Եվրոպայի Մ16 առաջնություն, C դիվիզիոն
A խումբ
Վրաստան - Հայաստան` 57-84 (13-26, 23-22, 9-16, 12-20)


