Logo

ԵԱ-ի C դիվիզիոն. Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց 24 միավորի առավելությամբ

10:25 / 06.07.2025Բասկետբոլ
null

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի առաջին խաղում Մոլդովայի հասակակիցների թիմին հաղթել է 24 միավորի առավելությամբ` 80-56։

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել Հայաստանի հավաքականից Քևին Քեշիշյանը, որը դաբլ-դաբլ է գրանցել։ Նա վաստակել է 21 միավոր, կատարել 10 ռեբաունդ և 3 ասիստ։

Միքայել Պողոսյանի գլխավորած թիմը A խմբում հաջորդ խաղը կանցկացնի հուլիսի 7-ին՝ մրցելով Մալթայի դեմ, մեկնարկը` Երևանի ժամանակով 16:00-ին։

Եվրոպայի առաջնություն, C դիվիզիոն

A խումբ

Հայաստան Մ16 - Մոլդովա Մ16` 80-56 (18-11, 24-4, 17-19, 21-22)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ