Logo

ԵԱ. Կանանց հավաքականը հաղթեց, տղամարդիկ ոչ-ոքի գրանցեցին

22:27 / 12.10.2025Շախմատ
null

Վրաստանի Բաթում քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 7-րդ տուրում տղամարդկանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի (2-2) է գրանցել Իսպանիայի թիմի հետ։

Հայկ Մարտիրոսյանը հաղթել է, Շանթ Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի են գրանցել, իսկ Արամ Հակոբյանը պարտվել է։

Հայաստանի թիմը 8 միավորով 12-րդն է։ Առաջատար Ուկրաինան վաստակել է 13 միավոր։

Կանանց Հայաստանի հավաքականը 2,5-1,5 հաշվով հաղթել է Հունգարիային։

Մարիամ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանը հաղթանակի են հասել, Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի է գրանցել, իսկ Էլինա Դանիելյանը երրորդ խաղատախտակի վրա անսպասելի պարտվել է 2267 վարկանիշ ունեցող Պետրա Պապին։

Հայ շախմատիստուհիները 9 միավորով բարձրացել են 9-րդ տեղ։ Կանանց պայքարում առաջատարը 12 միավորով Լեհաստանի թիմն է։

Մրցաշարի ավարտին մնացել է երկու խաղափուլ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ