Լիանա Գյուրջյանը (81 կգ) չկարողացավ մեդալ նվաճել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում։
21-ամյա ծանրորդը երկամարտի 220 կգ (95+120 կգ) արդյունքով զբաղեցրեց 4-րդ տեղը։ Գյուրջյանը կարողացավ միայն մեկական հաջող մոտեցում կատարել պոկում և հրում վարժություններում։
Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն դարձավ Վերոնիկա Զելինսկան (Լեհաստան), որը գրանցեց երկամարտի 235 կգ (103+132 կգ) արդյունք։
Հիշեցնենք, որ նախորդ մրցումային օրերին հայ ծանրորդներից Եվրոպայի չեմպիոն էին դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) և Գոռ Սահակյանը (67 կգ), բրոնզե մեդալ էր նվաճել Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ) զբաղեցրել էր 5-րդ, Իզաբելլա Յայլյանը (55 կգ)` 7-րդ տեղը։
Հայ ծանրորդներից փետրվարի 18-ին մրցահարթակ դուրս կգան նաև Դավիթ Հովհաննիսյանն ու Հակոբ Մկրտչյանը (երկուսն էլ` 96 կգ)։ Մեդալային պայքարը մեկնարկելու է Երևանի ժամանակով 22:00-ին։


