Հունաստանում շարունակվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության 7-րդ մրցափուլում Լիլիթ Մկրտչյանը սև խաղաքարերով հաղթեց ադրբեջանցի Գովհար Բայդուլաևային և 5,5 միավորով 3-6-րդ տեղերը բաժանող շախմատիստուհիների թվում է:
Մկրտչյանը երկու առաջատարներից հետ է կես միավորով:
Էլինա Դանիելյանը 5 միավորով 7-17-րդ տեղերը բաժանող շախմատիստուհիների շարքում է: Աննա Խաչատրյանը 4,5, Մարիա Գևորգյանն ու Սուսաննա Գաբոյանն ունեն չորսական միավոր:


