Մանվել Խաչատրյանը (55 կգ) Հայաստանի առաջին մեդալը նվաճեց Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:
Բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշը 8-0 հաշվով ժամկետից շուտ հաղթեց բուլղարացի Ստեֆան Գրիգորովին:
Հիշեցնենք, որ Խաչատրյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակիչից, որտեղ 13-5 հաշվով հաղթել էր Եվրոպայի գործող չեմպիոն, թուրք Ադեմ Ուզունին: Կիսաեզրափակիչում հայ ըմբիշը մրցել էր մոլդովացի Արտյոմ Դելենաուի հետ, գոտեմարտն ավարտվել էր 2-2 հաշվով, մրցակիցը հաղթել էր ավելի բարձր միավորանոց հնարք կատարելու շնորհիվ:
Փետրվարի 13-ին ոսկե մեդալի համար գետամարտ կանցկացնի Մալխաս Ամոյանը (77 կգ): Եվրոպայի կրկնակի չեմպիոնի մրցակիցը եզրափակիչում կլինի թուրք Յունուս Բասարը:


