Logo

ԵԱ. Մեժլումյանն ու Պապիկյանը սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն

22:43 / 17.02.2024Ըմբշամարտ
null

Մեժլում Մեժլումյանը (61 կգ) և Հայկ Պապիկյանը (74 կգ) կշարունակեն պայքարը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում: Նրանց հաղթած ըմիշները դուրս են եկել եզրափակիչ՝ հնարավորություն տալով Հայաստանի ներկայացուցիչներին պայքարելու բրոնզե մեդալի համար:

Մեժլումյանը փետրվարի 18-ին սփոփիչ գոտեմարտ կանցկացնի վրացի Շոթա Պարտենաձեի հետ, հաղթողը երեկոյան բրոնզե մեդալը կվիճարկի գերմանացի Նիկլաս Ստեխելեի հետ: Պապիկյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի Իսպանիան ներկայացնող Մոհամադ Հինիայի հետ, հաղթողը բրոնզե մեդալը կվիճարկի ադրբեջանցի Թուրան Բայրամովի հետ:

Մրցումային երկրորդ օրը պայքարի մեջ մտած Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Մուշեղ Մկրտչյանի (86 կգ), Կնյազ Իբոյանի (92 կգ) և Լյովա Գևորգյանի (125 կգ) համար Եվրոպայի առաջնությունն ավարտված է, քանի որ նրանց հաղթած ըմբիշները չեն հասել եզրափակիչ:

Հիշեցնենք, որ քիչ առաջ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ նվաճեցին Արսեն Հարությունյանը (57 կգ) և Արման Անդրեասյանը (70 կգ): Մրցումային առաջին օրը գորգ էին դուրս եկել նաև Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Ավագյանը (79 կգ) և Սերգեյ Սարգսյանը (97 կգ):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ