Logo

ԵԱ. Ռոբերտ Հովհաննիսյանը առաջատարին մեկ միավոր է զիջում

00:58 / 19.11.2024Շախմատ
null

Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ավարտվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության նախավերջին` 10-րդ մրցափուլում, Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տարավ Էրիկ Գասպարյանը, որը սպիտակներով առավելության հասավ սլովակ Վիկտոր Գազիկի նկատմամբ:

Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի գրանցեց Իսպանիայի ներկայացուցիչ Մաքսիմ Չիգաևի, Արամ Հակոբյանը` լեհ Բարտոժ Սոշկոյի, Էրիկ Օհանյանը` չեռնոգորացի Նիկտա Պետրովի, Շանթ Սարգսյանը` Անգլիան ներկայացնող Դանիել Ֆերնանդեսի, Գաբրիել Սարգսյանը` իսրայելցի Էյթան Ռոզենի հետ:

Մանուել Պետրոսյանն էլ սպիտակ խաղաքարերով պարտվեց լեհ Յակուբ Կոսակովսկիին:

Այսպիսով, վերջին տուրից առաջ Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի Ռոբերտ Հովհաննիսյանը, որը 7,5 միավորով բաժանում է 3-11-րդ տեղերը և առաջատար, սերբ Ալեքսանդր Ինջիչին զիջում է մեկ միավոր:

Էրիկ Գասպարյանն ու Արամ Հակոբյանը 7-ական միավոր ունեն և բաժանում են 12-27-րդ տեղերը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա