Logo

ԵԱ. Սլավիկ Գալստյանը պարտվեց բրոնզե մեդալի գոտեմարտում

20:59 / 14.02.2024Ըմբշամարտ
null

Սլավիկ Գալստյանը (67 կգ) չկարողացավ մեդալ նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:

Բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշը մրցեց թուրք Մուրատ Ֆիրատի հետ և պարտվեց 4-5 հաշվով։

Եվրոպայի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Գալստյանը պայքարը սկսել էր փետրվարի 13-ին` 1/8 եզրափակիչում 2 րոպե 9 վայրկյանում 12-4 հաշվով հաղթելով շվեդ Նիկլաս Օեհլենին, իսկ հաջորդ գոտեմարտում 0-9 հաշվով պարտվել էր UWW-ի դրոշի ներքո հանդես եկող ռուս Ռուսլան Բիչուրինին: Հետագայում Բիչուրինը հասավ եզրափակիչ և հնարավորություն տվեց հայ ըմբիշին անցկացնել սփոփիչ գոտեմարտ, որում նա փետրվարի 14-ին 6-2 հաշվով հաղթել էր ֆինն Միկայել Մանիլային։

Հիշեցնենք, որ Հայաստանի թիմն արդեն երկու մեդալ է նվաճել Բուխարեստում։ Մալխաս Ամոյանը (77 կգ) դարձել է Եվրոպայի եռակի չեմպիոն, իսկ Մանվել Խաչատրյանը (55 կգ) արժանացել է բրոնզե մեդալի։ Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն (97 կգ) էլ դուրս է եկել եզրափակիչ և փետրվարի 14-ին կպայքարի Եվրոպայի 7-րդ չեմպիոնական տիտղոսի համար։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ