Logo

ԵԱ. Տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի գրանցեց, կանայք պարտվեցին

20:57 / 07.10.2025Շախմատ
null

Վրաստանի Բաթում քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում տղամարդկանց Հայաստանի հավաքականը երրորդ տուրում ոչ-ոքի (2-2) գրանցեց Չեխիայի թիմի հետ։

Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանն ու Արամ Հակոբյանն իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով։

Տղամարդիկ այժմ 4 միավորով 16-րդ տեղում են։ Առաջատարը 6 միավորով Հունաստանի թիմն է։

Կանանց Հայաստանի հավաքականը 1-3 հաշվով պարտվեց Լեհաստանին։ Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը ոչ-ոքի գրանցեցին, իսկ Մարիամ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանը պարտություն կրեցին։

Կանանց թիմը նույնպես ունի 4 միավոր ու 14-րդն է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ