Վրաստանի Բաթում քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում տղամարդկանց Հայաստանի հավաքականը երրորդ տուրում ոչ-ոքի (2-2) գրանցեց Չեխիայի թիմի հետ։
Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանն ու Արամ Հակոբյանն իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով։
Տղամարդիկ այժմ 4 միավորով 16-րդ տեղում են։ Առաջատարը 6 միավորով Հունաստանի թիմն է։
Կանանց Հայաստանի հավաքականը 1-3 հաշվով պարտվեց Լեհաստանին։ Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը ոչ-ոքի գրանցեցին, իսկ Մարիամ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանը պարտություն կրեցին։
Կանանց թիմը նույնպես ունի 4 միավոր ու 14-րդն է։


