Երգիչ Էդ Շիրանը Phonographic Performance Limited (PPL) երաժշտական ընկերության վարկածով Մեծ Բրիտանիայի 2022 թվականի ամենահայտնի արտիստ է ճանաչվել, գրում է The Guardian-ը։
Հետազոտությունը, համաձայն որի Շիրանը երկրում «ամենաշատ լսվող» արտիստ է ճանաչվել, հիմնված է հոսքային հարթակների, ռադիոյով հնչող երգերի, ռադիոհաղորդումների և հանրային վայրերում հիշատակումների վերլուծության վրա: 2021 թվականին արտիստը թողարկեց «=» ալբոմը, որը եռակի պլատինե կարգավիճակ է ստացել Մեծ Բրիտանիայում՝ ավելի քան 900 000 վաճառված օրինակով։
Երաժիշտն առաջին անգամ ընդգրկվել է PPL-ի ամենահայտնի արտիստների հնգյակում 2012 թվականին, երբ թողարկել է «+» ալբոմը։ Ութ տարվա ընթացքում սա արդեն վեցերորդ անգամն է, որ նա ստանում է այս կարգավիճակը։
«Շնորհակալ եմ բոլորին, ովքեր շարունակում են լսել և վայելել իմ երաժշտությունը: Ես երբեք դա չեմ ընդունում այնպես, կարծես այդպես էլ պետք է լիներ»,- արձագանքել է Շիրանը։


