Կիսապաշտպան Էդեն Ազարը ցանկանում է հեռանալ Մադրիդի «Ռեալից»՝ հաղորդում է RMC Sport-ի բելգիացի թղթակից Սաչա Տավոլիերին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղացողի որոշման վրա ազդել է մի իրադարձություն, որը տեղի է ունեցել վերջերս:
Բժշկական անձնակազմը խորհուրդ է տվել Ազարին նոր վիրահատության ենթարկվել, սակայն Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պնդել է, որ պետք չէ վիրահատություն։ Ղեկավարը ցանկանում է, որ բելգիացին ավելի հաճախ խաղա, քանի որ կարծում է, որ խաղային պրակտիկան կօգնի իրեն վաճառել Էդենի տրանսֆերային իրավունքները:
Հստակ չէ՝ արդյոք Ազարի հեռանալը «Ռեալից» տեղի կունենա՞ այս ձմռանը։
31-ամյա վինգերն ընթացիկ մրցաշրջանում մադրիդյան ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 16 հանդիպում, դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ։