Անգլիայի առաջնության 26-րդ տուրում երկրի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» սեփական խաղադաշտում 2-0 հաշվով առավելության հասավ «Նյուքասլի» նկատմամբ:
«Քաղաքայինների» բրազիլացի դարպասապահ Էդերսոնը 100-րդ «չոր» հանդիպումն անցկացրեց ակումբի կազմում, հայտնում է Opta-ն:
Այս ցուցանիշը գրանցելու համար նրանից պահանջվեց 208 հանդիպում: Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ միայն երկու դարպասապահ են ավելի արագ հասել այս ցուցանիշին՝ Պետր Չեխը «Չելսիից» (180 հանդիպում) և Պեպե Ռեյնան «Լիվերպուլից» (198 հանդիպում):
Հաջորդ տուրում Պեպ Գվարդիոլայի թիմը կմրցի «Քրիսթալ Փելասի» հետ: Հանդիպումը կկայանա մարտի 11-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին: