«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը տեղափոխվել է «Ֆեներբահչե», հայտնում է թուրքական ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայամանգիրը ստորագրել են 3+1 սկզբունքով։ Transfermarkt-ի տվյալներով` «Ֆեներբահչեն» բրազիլացի դարպասապահի տեղափոխության համար վճարել է 11 միլիոն եվրո։
Էդերսոնը «Մանչեսթեր Սիթիում» հանդես էր գալիս 2017թ. հուլիսից, 372 խաղից 168-ում դարպասը պահել է անառիկ։


