Logo

Էդգար Բաբայանը ֆուտբոլային գործակալություն է հիմնել

13:12 / 31.08.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Հայաստանի ազգային հավաքականի նախկին վինգեր Էդգար Բաբայանը հայտարարել է ֆուտբոլային գործակալություն հիմնելու մասին: 

Այն ստացել է Asteria Collective Group անվանումը:

Բաբայանին միացել են ֆուտբոլային մենեջերներ Չագլար Կոյջուն և Նիկոլայ Բրոկ-Մադսենը։

Эдгар Бабаян агент

Հիշեցնենք, որ նախորդ տարի Բաբայանը 29 տարեկանում ավարտել էր մարզական կարիերան: Դանիայի, Կիպրոսի և Լատվիայի առաջնություններում հանդես եկած ֆուտբոլիստը 16 խաղ էր անցկացրել Հայաստանի ազգային հավաքականում, խփել մեկ գոլ: Բաբայանը հավաքականում միակ գոլը հեռվից շքեղ հարվածով խփել էր Իտալիայի հավաքականի դեմ խաղում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ