«Փյունիկի» կիսապաշտպան Էդգար Մալաքյանը ֆուտբոլային կարիերայում նշանակալի նվաճման հասավ: Առաջնության 10-րդ տուրում Չարենցավանում «Վանի» հետ կայացած հանդիպումը պաշտոնական մրցումներում Մալաքյանի անցկացրած հոբելյանական՝ 500-րդ խաղն էր: Նա դարձավ այդ սահմանագիծը հատած ընդամենը 17-րդ ֆուտբոլիստը: Այդ փաստն արդեն վկայում է, թե որքան դժվար է նման ցուցանիշի հասնելը:
500 խաղերից 298-ը Մալաքյանն անցկացրել է ՀՀ առաջնությունների Բարձրագույն խմբում (Ա), 35-ը՝ Հայաստանի գավաթի (Գ), 2-ը՝ Սուպերգավաթի (Ս), 24-ը՝ եվրոպական գավաթների (Ե) մրցաշարերում, 21-ը՝ ՀՀ ազգային հավաքականում (ԱՀ), 14-ը՝ երիտասարդական հավաքականում (ԵՀ), 106-ը՝ արտերկրի Բարձրագույն խմբի առաջնությունների մասնակից թիմերում (ԱԵ):

35-ամյա Մալաքյանն արդեն 19 տարի պրոֆեսիոնալ ֆուտբոլում է: Նա 16-րդ մրցաշրջանն է անցկացնում Fastex Պրեմիեր լիգայում՝ այդ ընթացքում կրելով Բարձրագույն խմբի 5 թիմերի մարզաշապիկները:
Էդգար Մալաքյանը «Փյունիկի» ֆուտբոլի մարզադպրոցի սան է, որի կազմում նորամուտը նշել է 2007թ. նոյեմբերի 10-ին Գյումրիում «Շիրակի» հետ կայացած առաջնության ավարտական տուրի խաղում: Նախորդ տուրում «Փյունիկը» 7-րդ տարին անընդմեջ պաշտոնապես գրանցել էր հերթական չեմպիոնությունը, ուստի Արմեն Գյուլբուդաղյանցը շիրակցիների դեմ խաղում խաղադաշտ էր դուրս բերել հիմնականում պատանի ֆուտբոլիստների: Նրանց թվում էր և 18-ամյա Էդգարը, որը 77-րդ րոպեին փոխարինել էր Արտակ Խաչատրյանին:
Հաջորդ մրցաշրջանում Մալաքյանն իր ցուցադրած խաղի շնորհիվ արժանացավ մարզիչների վստահությանը ու դարձավ թիմի հիմնական ֆուտբոլիստներից մեկը՝ մասնակցելով առաջնության 29 հանդիպումներից 28-ին, խփելով 2 գոլ: Գոլերի հաշիվը Մալաքյանը բացեց 2008թ. օգոստոսի 9-ին՝ «Բանանցի» հետ խաղում դառնալով դուբլի հեղինակ: Այդ մրցաշրջանում Մալաքյանն իր առաջին ոսկե մեդալը ստացավ:
Մինչև 2012թ. մայիս «Փյունիկում» խաղալիս Մալաքյանը թիմի կազմում դարձավ Հայաստանի եռակի չեմպիոն, կրկնակի գավաթակիր, մեկ անգամ էլ արժանացավ սուպերգավաթակրի տիտղոսին և արծաթե մեդալի:

Կարճ ժամանակահատված անցկացնելով չեխական «Վիկտորիա Պլզեն» և «Չեսկե Բուդյովիցե» թիմերում, Մալաքյանը 2013/14թթ. մրցաշրջանը դիմավորեց «Բանանցում», որի կազմում մասնակցելով առաջնության աշնանային հատվածին, կրկին մեկնեց Չեխիա: Հետագայում նա կես մրցաշրջան խաղաց «Ալաշկերտում» (2014/15թթ.), ապա տեղափոխվեց «Շիրակ» (2014/15-2015/16թթ.), որի կազմում մեկական արծաթե և բրոնզե մեդալի արժանացավ: Հետո Մալաքյանը կրկին մեկնեց արտերկիր: էդգարը նախ խաղաց Ուկրաինայի առաջնությունում՝ հանդես գալով Դնեպրոձերժինսկի և Կամյանսկի համանուն «Ստալում», ապա տեղափոխվեց ղազախական «Ժետիսու», կարճ ժամանակաշրջան էլ անցկացրեց ռումինական «Պետրոլուլում»:
2019թ. ամռանը Մալաքյանը վերադարձավ «Շիրակ», որի կազմում մասնակցեց 2019/20թթ. առաջնությանը: Հաջորդ մրցաշրջանում փորձառու ֆուտբոլիստը շիրակցի իր մի խումբ խաղընկերների հետ տեղափոխվեց «Արարատ», որի կազմում 3-րդ անգամ վայելեց Հայաստանի գավաթը նվաճելու բերկրանքը:
2023թ. հունվարին Էդգար Մալաքյանը 11 տարվա ընդմիջումից հետո վերադարձավ «Փյունիկ»՝ կրկին կրելով հարազատ ակումբի մարզաշապիկը: Վերադարձը նշանավորվեց արծաթե մեդալի նվաճմամբ 2023/24թթ. առաջնությունը հաջող էր «Փյունիկի» համար, որը 16-րդ անգամ չեմպիոն հռչակվեց, իսկ Մալաքյանը իր 4-րդ ոսկե մեդալը նվաճեց:
FastNews-ը ներկայացնում է ֆուտբոլային կարիերայում 500 և ավելի խաղ անցկացրած հայ ֆուտբոլիստների ցուցանիշները:
|
Ա |
Գ |
Ս |
Ե |
ԱՀ |
ԵՀ |
ԱՊՀ |
ԱԵ |
ԸՆԴ |
|
1.Հենրի 1.Հենրիխ Մխիթարյան |
70 |
16 |
1 |
6 |
95 |
14 |
- |
684 |
886 |
|
2.Սարգ 2.Սարգիս Հովսեփյան |
365 |
66 |
3 |
26 |
132 |
- |
13 |
178 |
783 |
|
3.Հրայր 3.Հրայր Մկոյան |
388 |
50 |
2 |
23 |
52 |
7 |
7 |
85 |
614 |
|
4.Կամո 4.Կամո Հովհաննիսյան |
216 |
36 |
4 |
22 |
92 |
10 |
- |
213 |
593 |
|
5.Հովհ 5.Հովհաննես Թահմազյան |
461 |
83 |
6 |
20 |
6 |
- |
6 |
- |
582 |
|
6.Արտ 6.Արտակ Գրիգորյան |
404 |
45 |
5 |
53 |
51 |
- |
3 |
- |
561 |
|
7.Համլ 7.Համլետ Մխիթարյան |
192 |
44 |
2 |
18 |
56 |
- |
7 |
231 |
550 |
|
8.Արթո 8.Արթուր Քոչարյան |
357 |
68 |
1 |
11 |
4 |
10 |
2 |
82 |
535 |
|
9.Կարե 9.Կարեն Ալեքսանյան |
324 |
52 |
4 |
21 |
25 |
15 |
10 |
80 |
531 |
|
10.Գևո 10.Գևորգ Կասպարով |
348 |
56 |
5 |
21 |
29 |
2 |
10 |
59 |
530 |
|
11.Գևո 11.Գևորգ Ղազարյան |
170 |
26 |
3 |
10 |
75 |
18 |
3 |
219 |
524 |
|
12.Հով 12.Հովհաննես Համբարձումյան |
183 |
25 |
1 |
17 |
53 |
10 |
- |
233 |
522 |
|
13.Ար 13.Արտակ Եդիգարյան |
347 |
48 |
6 |
38 |
32 |
13 |
- |
35 |
519 |
|
14.Վար 14.Վարազդատ Հարոյան |
156 |
24 |
1 |
13 |
92 |
14 |
- |
217 |
517 |
|
15.Տիգր 15.Տիգրան Դավթյան |
409 |
62 |
3 |
31 |
1 |
1 |
- |
- |
507 |
|
16.Արթ 16.Արթուր Ոսկանյան |
254 |
43 |
3 |
16 |
54 |
1 |
6 |
123 |
500 |
|
17. Էդգ 17. Էդգար Մալաքյան |
298 |
35 |
2 |
24 |
21 |
14 |
- |
106 |
500 |


