Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Էդգար Մանուչարյանը նշանադրվել է։
Անվանի ֆուտբոլիստը սոցցանցերում հրապարակել է իր ընտրյալի՝ Արաքս Կետիկյանի հետ լուսանկար ու կատարել հետևյալ գրառումը․ «26.06.2024»։
Հիշեցնենք, որ 37-ամյա Մանուչարյանը կարիերան ավարտել է 2020 թվականին։ Ակումբային կարիերայի ընթացքում նա խաղացել է «Փյունիկում», «Ալաշկերտում», հոլանդական «Այաքսում», «Հարլեմում», «Ապելդորնում» և Եկատերինբուրգի «Ուրալում»։ Հայաստանի հավաքականում հարձակվողն անցկացրել է 53 խաղ ու խփել 9 գոլ։