Logo

Էդգար Մովսեսյան. «Պայքարում ենք Կիպրոսի Բարձրագույն խմբի առաջնության ուղեգրի համար»

12:10 / 11.11.2025Ֆուտբոլ
null

«Օմոնիա 29»-ի կիսապաշտպան Էդգար Մովսեսյանը «Ֆասթ Սպորտ»-ի մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանի հետ զրույցում նշել է, որ իր թիմի նպատակն է նվաճել Կիպրոսի Բարձրագույն խմբի առաջնության ուղեգիր:

«Մեր թիմը համալրված է լավ ֆուտբոլիստներով: Մրցաշրջանը լավ ենք սկսել, և թիմի առջև խնդիր է դրվել նվաճել Բարձրագույն խմբի ուղեգիր: Դեկտեմբերին լավագույն 8-յակում գտնվող թիմերն առանձնանալու են և պայքարեն 3 ուղեգրերի համար: Հաջորդ խաղում հանդիպելու ենք «Նեա Սալամիսին», որն այս պահին առաջատարն է: Պայքարելու ենք հաղթանակի համար»,- նշել է Մովսեսյանը:

«Օոմոնիա 29»-ը Կիպրոսի Երկրորդ լիգայում 8 խաղից հետո 15 միավորով 16 թիմերի շրջանում զբաղեցնում է երկրորդ տեղը և առաջատարին զիջում է 7 միավորով: 25-ամյա Մովսեսյանն առաջնության 8 խաղում խփել է 1 գոլ, 1 անգամ էլ դարպասի գրավմամբ աչքի է ընկել «Արիսի» դեմ գավաթային խաղում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ