Կիպրոսի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Օմոնիա 29»-ը հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտվել է Կոլոսիի «Արիսին»։
Հյուրերի գոլը 64-րդ րոպեին խփել է Հայաստանի Մ21 հավաքականի նախկին վինգեր Էդգար Մովսեսյանը` հավասարեցնելով հաշիվը։
27-ամյա ֆուտբոլիստը 2025թ. հուլիսին է տեղափոխվել «Օմոնիա 29» և թիմում դարպասի գրավմամբ աչքի է ընկել երկրորդ անգամ։ Պերիստերոնա քաղաքը ներկայացնող ակումբը հանդես է գալիս Կիպրոսի երկրորդ լիգայում։


