Հայաստանի Մ21 հավաքականի նախկին կիսապաշտպան Էդգար Մովսեսյանը տեղափոխվել է «Օմոնիա մայիսի 29», հայտնում է Կիպրոսը ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերը պայմանագիր են կնքել, որի մանրամասները չեն հաղորդվում։
26-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը «Ուրարտուն» էր, որի կազմում 31 խաղում 5 գոլ է խփել, կատարել 3 ասիստ։ «Օմոնիա մայիսի 29» ակումբը 2024/25 մրցաշրջանում վերջին` 14-րդ տեղն է զբաղեցրել Կիպրոսի բարձրագույն առաջնությունում և հանդես կգա երկրորդ լիգայում։


