Logo

Հայ ֆուտբոլիստը պայմանագիր կստորագրի բուլղարական ակումբի հետ

14:36 / 18.06.2024Հայկական ֆուտբոլ
null

Հայաստանի հավաքականի թեկնածու և Չարենցավանի «Վանի» կիսապաշտպան Էդգար Փիլոյանը շուտով պայմանագիր կստորագրի բուլղարական «Բոտևի» հետ, հայտնում է plovdivnews.bg-ը:

19-ամյա ֆուտբոլիստն արդեն մարզվում է բուլղարական թիմի կազմում: Գործարքի այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:

Հիշեցնենք, որ Փիլոյանը նախորդ ձմռանն էր ռուսական «Կրասնոդարի» երկրորդ թիմից տեղափոխվել «Վան», որի կազմում մասնակցել է Հայաստանի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանի 16 խաղի և կատարել 1 ասիստ։ Այս տարի նա հրավիրվել է նաև Հայաստանի ազգային հավաքական, որի կազմում դեռ չի խաղացել։

Բուլղարիայի ավարտված առաջնությունում «Բոտևը» գրավել է 7-րդ տեղը, բայց փլեյ-օֆֆի բարդ համակարգի արդյունքում նվաճել է Եվրոպա լիգայի որակավորման փուլի ուղեգիր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա