Logo

Էդգար Սևիկյանը՝ երազանքի ակումբի և Իսպանիայում հարմարվելու մասին

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 07.12.2020Հայկական ֆուտբոլ
2950365 60563268 2560 1440 - Էդգար Սևիկյանը՝ երազանքի ակումբի և Իսպանիայում հարմարվելու մասին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 18:42

-

-

«Լևանտեի» հարձակողական ոճի կիսապաշտպան, 19-ամյա Էդգար Սևիկյանը, որը, փոխարինման մտնելով Լա Լիգայի 12-րդ տուրում «Խետաֆեի» դեմ կայացած հանդիպման (3-0) 83-րդ րոպեին, նորամուտն է նշել Լա Լիգայում, ռուսական Sport24-ին տված հարցազրույցում անդրադարձել է այդ կարևոր իրադարձությանն ու խոսել այլ թեմաներից ևս:

«Հույզերը, իհարկե, միայն ամենադրականն են: Ես շատ ուրախ և գոհ եմ, որ «Լևանտեի» կազմում նորամուտս նշեցի Լա Լիգայում: Սա շատ կարևոր օր է իմ, ծնողներիս, մտերիմներիս, հարազատներիս, բարեկամներիս և բոլոր նրանց կյանքում, ովքեր միշտ աջակցել ու հավատացել են ինձ: Այդ օրը կհիշեմ իմ ամբողջ կյանքում:

Անկեղծ ասած, չէի մտածում, որ կկարողանամ հենց «Խետաֆեի» դեմ խաղում նշել նորամուտս: Բայց, իհարկե, երբ ինձ հայտավորեցին հանդիպմանը, ես շատ ուրախացա: Մրցավեճի օրը մինչև վերջ չէի հավատում, որ կնշեմ նորամուտս, բայց մտածեցի՝ թող լինի այնպես, ինչպես կլինի, Աստծո կամոք: Ստացվեց այնպես, որ խաղադաշտ մտա:

Հաջորդ մրցավեճում խաղալու ենք «Բարսելոնայի» դեմ, բայց չեմ մտածել այդ հանդիպման մասին, քանի որ ձգտում եմ շատ առաջ չնայել: Ցանկանում եմ վայելել նորամուտիս խաղին հաջորդած օրը, շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր ինձ ջերմ խոսքեր են գրել, զրուցել մտերիմների ու հարազատների հետ։ Երկուշաբթի կմեկնարկի մարզումային փուլը, և այդ ժամանակ ինչ-որ հստակություն կլինի: Առայժմ չեմ մտածում հաջորդ շաբաթվա մասին:

«Բարսելոնան» իմ երազանքի ակումբն է: Ես դա երբեք չեմ թաքցրել և չեմ թաքցնի: «Կամպ Նոուում» խաղալն անհավանական իրադարձություն է, յուրահատուկ զգացողություն: Տեսնենք՝ ինչ կլինի հաջորդ շաբաթ: Ես միայն լավագույնի հույս ունեմ:

Այո՛, կարելի է ասել, որ ամբողջապես հարմարվել եմ Իսպանիային, ինձ այստեղ հարմարավետ եմ զգում: Այստեղ կա ամեն ինչ, որպեսզի աճես և կատարելագործվես: Ինձ ոչինչ չի շեղում: Իսպանացիները մենթալիտետի առումով շատ լավ մարդիկ են, իսկ Վալենսիան շատ հանգիստ և լավ քաղաք է: Այստեղ միշտ դուրեկան եղանակ է: Ես հարմարվեցի, շատ ծանոթներ, ընկերներ ունեմ թիմում: Լեզվի իմացությունը շատ օգնեց: Ես այս ընթացքում արդեն հասցրել եմ հարմարվել Իսպանիային և իսպաներեն սովորել:

Չեմ նայում ապագային և չեմ մտածում այն մասին՝ որտեղ կլինեմ 2-3 տարի անց, քանի որ դա կշեղի իրականությունից: Իրականության մեջ պետք է քրտնաջան աշխատեմ ու կատարելագործեմ որակներս, որպեսզի ապագաս հաջողակ դարձնեմ: Ես չեմ տիրապետում այնպիսի հմտությունների, որպեսզի իմանամ՝ ինչ կլինի ինձ հետ 2-3 տարի հետո: Բայց գիտեմ, որ ամեն օր պետք է ներդնել ամբողջ ուժերը, որպեսզի ամեն ինչ լավ ստացվի»,- ասել է Սևիկյանը:

Սևիկյան․ «Երբեք չեմ մերժել կամ ընդունել Հայաստանի հավաքականում խաղալու հրավերը»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ