«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդի Հաուն հավակնում է գլխավորել Անգլիայի ազգային հավաքականը, հայտնում է Mirror-ը։
«Նյուքասլն» անգլիացի մասնագետի հնարավոր հեռանալու դեպքում թիմ կհրավիրի արգենտինացի մասնագետ Մաուրիսիո Պոչետինոյին, որը նախորդ մրցաշրջանում գլխավորել էր Լոնդոնի «Չելսին»:
Պոչետինոն նախկինում գլխավորել էր նաև ֆրանսիական ՊՍԺ-ն և Լոնդոնի «Տոտենհեմը»:
Ավելի վաղ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի (FA) կայքում ազգային հավաքականի գլխավոր մարզիչի թափուր պաշտոնի համար աշխատանքի հայտարարություն էր տեղադրվել:
Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացել էր Գարեթ Սաութգեյթը: Նրա գլխավորությամբ անգլիացիները երկրորդ անընդմեջ Եվրոյում հասել էին եզրափակիչ և պարտվել: Անգլիայի հավաքականը հուլիսի 14-ին Եվրո-2024-ի եզրափակիչում 1-2 հաշվով պարտվել էր Իսպանիային:
53-ամյա Սաութգեյթն Անգլիայի հավաքականը գլխավորում էր 2016 թվականի սեպտեմբերից:


