«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդի Հաուն վստահ է, որ շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ չի հեռանա իր թիմից, հաղորդում է լրագրող Բեն Ջեյքոբսը:
««Սելթիկի» դեմ ընկերական մրցավեճում նրան խաղադաշտ դուրս չբերելն իմ որոշումն էր: Ես որոշեցի Իսակին տուն ուղարկել նրա վերաբերյալ տրանսֆերային շշուկների պատճառով։ Վերջին բանը, որ նա ուզում էր, տրիբունաներում նստելն ու խաղը դիտելն էր։ Դա անարդար էր նրա հանդեպ։ Բայց ես վստահ եմ, որ այս տրանսֆերային պատուհանի ավարտին նա կմնա «Նյուքասլի» խաղացող»,- ասել է անգլիացի մասնագետը:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Իսակի ծառայություններով հետաքրքրված են մի քանի գրանդ ակումբներ: Մասնավորապես՝ մի քանի խոշոր առաջարկ է կատարել Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլը»:
🚨 Eddie Howe confirms Alexander Isak was omitted from Newcastle's 4-0 loss to Celtic due to speculation over his future, adding he believes the Swedish striker won't be sold.
— Ben Jacobs (@JacobsBen) July 19, 2025
🗣️ “It was my decision [to leave out Isak]. I decided to send him home due to all the speculation… pic.twitter.com/FJl00dK4sW