«Ինտերը» պաշտոնապես հայտարարեց Էդին Ջեկոյին գնելու մասին:
Միլանյան ակումբը 2 տարվա պայմանագիր է կնքել բոսնիացի հարձակվողի հետ՝ մինչև 2023 թվականը, իսկ «Ռոմային» վճարել է 1.5 մլն եվրո: Ֆաբրիցիո Ռոմանոն հաղորդում է, որ «Ինտերը» ևս 1.5 մլն եվրո կվճարի, եթե հաջորդ տարի նվաճի Չեմպիոնների լիգայի ուղեգիր:
«Ինտերը», Ջեկոյի միջոցով, փոխարինում է Ռոմելու Լուկակուին, որին վաճառեց «Չելսիին» 115 մլն եվրոյով: «Ռոման» էլ փորձում է Ջեկոյին փոխարինել «Չելսիի» հարձակվող Տեմի Աբրահամի միջոցով:

