Logo

Էդին Ջեկոն տեղափոխվում է «Ինտեր»․ «Ռոման» բանակցում է այլ հարձակվողի հետ

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 11.08.2021ՍՊՈՐՏ
edin dzeko roma 1vy84xf1tsfm41u96rbn9cebsx - Էդին Ջեկոն տեղափոխվում է «Ինտեր»․ «Ռոման» բանակցում է այլ հարձակվողի հետ

«Ռոմայի» և Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հարձակվող Էդին Ջեկոն տեղափոխվում է «Ինտեր», հաղորդում է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերը համաձայնեցրել են պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2023 թվականը։ Ջեկոն ժամանել է Միլան բուժզննում անցնելու նպատակով։

«Ռոման» իր հերթին շարունակում է պայքարել «Չելսիի» հարձակվող Թեմի Աբրահամի հետ պայմանագիր կնքելու համար։ Հռոմի թիմը ցանկանում է վարձակալել անգլիացու տրանսֆերը հետագայում այն գնելու իրավունքով։ «Արսենալը» ևս հետաքրքրված է Աբրահամով։

Հիշեցնենք, որ «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն մոտ է «Չելսի» տեղափոխությանը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ