Արգենտինական «Բոկա Խունիորսի» հարձակվող Էդինսոն Կավանին հայտարարեց Ուրուգվայի ազգային հավաքականում ելույթներն ավարտելու մասին:
37-ամյա ֆուտբոլիստը 2008 թվականից էր հանդես գալիս Ուրուգվայի հավաքականում, որի կազմում անցկացրած 136 խաղում դարձել է 58 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ:
Իտալական «Նապոլիի», ֆրանսիական ՊՍԺ-ի, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվողն Ուրուգվայի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում երկրորդն է, զիջում է միայն ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լուիս Սուարեսին, որը խփել է 68 գոլ:
Կավին Ուրուգվայի հավաքականի հետ 2011 թվականին նվաճել էր Ամերիկայի գավաթը:


