Logo

Էդինսոն Կավանին՝ «Բոկա Խունիորսի» ֆուտբոլիստ

22:29 / 29.07.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվեց արգենտինական «Բոկա Խունիորս», հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

36-ամյա ֆուտբոլիստը նոր թիմում կխաղա 10 համարի մարզաշապիկով: Ավելի վաղ իսպանական «Վալենսիան» հայտնել էր նրա հետ պայմանագիրը երկկողմ համաձայնությամբ խզելու մասին:

2022/23 մրցաշրջանում Կավանին «Վալենսիայի» կազմում մասնակցել է 25 հանդիպման, դարձել 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ Կավանին պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2005 թվականին Ուրուգվայը ներկայացնող «Դանուբիոյում»: Հարձակվողը նախկինում խաղացել էր նաև անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», ֆրանսիական ՊՍԺ-ում, իտալական «Պալերմոյում» և «Նապոլիում»: Ուրուգվայի հավաքականի կազմում նա նորամուտը նշել է 2008 թվականին, մասնակցել 136 հանդիպման և խփել 58 գոլ:

«Բոկա Խունիորսում» է խաղում նաև Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ