Logo

Էդմեն Շահբազյանի վերադարձն օկտագոն. UFC Fight Night 251-ի կարևոր մենամարտերին ընդառաջ

Հեղինակ
Մհեր Սարգսյան
15:20 / 15.02.2025Խառը մենամարտեր
Բացառիկ
null

Սիդնեյում կայացած UFC 312-ից հետո խառը մենամարտերի ամերիկյան ամենահեղինակավոր մրցաշարը վերադառնում է տուն՝ Լաս Վեգաս: Առաջիկա հանգստյան օրերին տեղի կունենա UFC Fight Night 251-ը, որտեղ հետաքրքիր իրադարձությունների պակաս չենք ունենա:

Ջարեդ Կանոնյեն, որը դասակարգման 7-րդ համարն է, կմրցի բրազիլացի Գրեգորի Ռոդրգեսի հետ։ Կանոնյեն ունի լավ հնարավորություն՝ դիրքը բարելավելու համար, իսկ  Ռոդրիգեսը կարիերայում առաջին անգամ կարող է հայտնվել թոփ 15-ում։ Բրազիլացին քրտնաջան աշխատել է և նախորդ 3 մենամարտերն ավարտել է հաղթանակով: Սա Ռոդրիգեսի վերջին քննությունն է դասակարգման աղյուսակ «ընդունվելուց» առաջ:

Ջարեդ Կանոնյեն արդեն 10 տարի է՝ մենամարտում է UFC-ում ու բազմաթիվ հնարավորություններ է ունեցել գոտու հավակնորդ դառնալու, բայց ամենապատասխանատու պահին չի կարողացել «որսալ» հաջողությունը: Շատ հաճախ մարտիկը երկու անընդմեջ հաղթանակ տանելուց հետո պարտություն է կրել ։ Ջարեդը նախորդ երկու մենամարտերն ավարտել է անհաջողությամբ և փորձելու է որոշակի դադարից հետո կրկին հաղթել ու թոփ-5 բարձրանալու շանս ստանալ:

Ռոդրիգեսի համար սա առաջին հնարավորությունն է։ Բրազիլացին 8 տարով երիտասարդ է Կանոնյեից. այս մենամարտում տարիքային տարբերությունը կարող է որոշիչ լինել:

Ջարեդ Կանոնյեն պրոֆեսիոնալ կարիերայում անցկացրել է 25 մենամարտ, տարել է 17 հաղթանակ, 10-ը՝ նոկաուտով,  2-ը՝ հնարքով, 5 մենամարտ հաղթել է մրցավարների որոշմամբ, ունի 8 պարտություն։

Գրեգորի Ռոդրիգեսը անցկացրել է 21 մենամարտ, տարել է 16 հաղթանակ, 10-ը՝ նոկաուտով, 3-ը՝ հնարքով, 3-ը՝ մրցավարների որոշմամբ, կրել է 5 պարտություն։

UFC Fight Night 251-ի հիմնական քարտի քոմեյն իվենթում ուժերը կչափեն Քելվին Քեյթերն ու Յուսեֆ Զալալը։ Քեյթերը վերջին շրջանում այնքան էլ լավ մարզավիճակում չէ։ Ամերկացին նախորդ 4 մենամարտերից 3-ը պարտվել է և առավելության է հասել միայն վրացի Գիգա Չիկատաձեի հետ պայքարում: Քեյթերի մրցակիցն այս անգամ նորեկ է՝ Յուսեֆ Զալալը։ Քեյթերը նոկաուտեր է ու հարվածային մենամարտ վարող, իսկ Յուսեֆը՝ գրեփլեր: Մարոկկացին նախորդ 3 մրցակիցներին հաղթել է խեղդող հնարքով:

Քելվին Քեյթերը պրոֆեսիոնալ կարիերայում անցկացրել է 31 մենամարտ, տարել է 23 հաղթանակ, 11-ը՝ նոկաուտով,  2-ը՝ հնարքով, 10 մենամարտ հաղթել է մրցավարների որոշմամբ, ունի 8 պարտություն։

Յուսեֆ Զալալն անցկացրել է 22 մենամարտ, տարել է 16 հաղթանակ, 4-ը՝ նոկաուտով, 9-ը՝ հնարքով, 3-ը՝ մրցավարների որոշմամբ, կրել է 5 պարտություն։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայացնող հայ մարտիկ Էդմեն Շահբազյանը ևս հիմնական քարտում մենամարտելու հնարավորություն է ստացել։ Շահբազյանը նախորդ մենամարտում շատ վատ տպավորություն թողեց և ընդամենը մեկ ռաունդ դիմացավ Ջերալդ Մերսխաերտի ճնշմանը:

Երկրորդ ռաունդի առաջին վայրկյանից սկսած Էդմենը չէր կարողանում պայքար առաջարկել մրցակցին և այնքան էր հոգնել, որ միայն հարվածներ էր ընդունում և փորձում էր փախչել մրցակցից: Արդյունքում՝ Շահբազյանը հանձնվեց երկրորդ ռաունդի վերջնամասում:

Հայ մարտիկի մրցակիցը լինելու է Դիլան Բուդկան, որը UFC-ում ընդամենը 2 մենամարտ է անցկացրել, կրել է նույնքան պարտություն: Բուդկայի համար սա անչափ պատասխանատու պահ է, որովհետև հերթական անհաջողությունը կարող է չներվել Դանա Ուայթի կողմից:  

Էդմեն Շահբազյանը պրոֆեսիոնալ կարիերայում անցկացրել է 18 մենամարտ, տարել է 13 հաղթանակ, 11-ը՝ նոկաուտով, 1-ը՝ հնարքով, 1 մենամարտ հաղթել է մրցավարների որոշմամբ, ունի 5 պարտություն։

Դիլան Բուդկան անցկացրել է 11 մենամարտ, տարել է 7 հաղթանակ, 1-ը՝ նոկաուտով, 2-ը՝ հնարքով, 4-ը՝ մրցավարների որոշմամբ, կրել է 4 պարտություն։

UFC Fight Night 251-ը կկայանա փետրվարի 16-ի գիշերը և Երևանի ժամանակով 04:00-ից կլինի «Ֆասթ Սպորտ 2»-ի ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ