Ամերիկահայ մարտիկ Էդմեն Շահբազյանը դեկտեմբերի 10-ին UFC-282 մրցաշարում կմենամարտի Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ներկայացուցիչ Դալչա Լունգիամբուլայի հետ։
Մենամարտից առաջ կայացել է կշռման արարողությունը և հայացքների մենամարտը։
Լաս Վեգասում կայանալիք մենամարտը կմեկնարկի Երևանի ժամանակով 05:00-ին և կցուցադրվի «Վիվառո Սպորտ +»-ի ուղիղ եթերում:
25-ամյա Էդմեն Շահբազյանը նախորդ մենամարտն անցկացրել է 2021 թվականի նոյեմբերին՝ պարտվելով Ֆրանսիան ներկայացնող Նասուրդին Իմավովին։ MMA-ում (խառը մենամարտեր) նա անցկացրել է 14 մենամարտ, տարել 11 հաղթանակ ու կրել 3 պարտություն։ Շահբազյանը պարտվել է նախորդ 3 մենամարտերում։
35-ամյա Դալչա Լունգիամբուլան MMA-ում մենամարտել է 16 անգամ (11 հաղթանակ, 5 պարտություն):



