Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 60 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Բուլղարիան ներկայացնող Էդմոն Նազարյանը 5-5 հաշվով հաղթեց աշխարհի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Կենիչիրո Ֆումիտային և դուրս եկավ եզրափակիչ:
Օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանի որդին աշխարհի չեմպիոնի կոչումը սեպտեմբերի 13-ին կվիճարկի Ղրղզստանի ներկայացուցիչ Ժոլաման Շարշենբեկովի հետ:
Ղրղզ ըմբիշը, պայքարից դուրս թողնելով այս քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Ղարիբյանին հաղթած, ղազախ Աիդոս Սուլթանժալիին, ինքնաբերաբար բրոնզե մեդալի համար պայքարին միջամտելու հնարավորությունից զրկեց Հայաստանի ներկայացուցչին:
Սփոփիչ գոտեմարտի հնարավորությունից զրկվել է նաև 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը:


