Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 60 կգ քաշային կարգում Օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանի որդի Էդմոնդը, որը ներկայացնում է Բուլղարիան, դուրս է եկել 1/4 եզրափակիչ:
Կրտսեր Նազարյանը որակավորման փուլում 11-0 հաշվով հաղթել է լիտվացի Յուստաս Պետրավիցիուսին, իսկ 1/8 եզրափակիչում 2-1 հաշվով առավելության է հասել Եգիպտոսը ներկայացնող Ֆահիմի Մահմուդի նկատմամբ:
1/4 եզրափակիչում Էդմոնդ Նազարյանը կմրցի ադրբեջանցի Մուրադ Մամադովի հետ:
Հիշեցնենք, որ այս քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ, 2020 թվականի Եվրոպայի չեմպիոն Գևորգ Ղարիբյանը 1/8 եզրափակիչում տուշեով պարտվել էր ղազախ Աիդոս Սուլթանժալիին:
Ըմբշամարտի ԱԱ. Դավիթ Օվասապյանի համար պայքարն ավարտված է
Ըմբշամարտի ԱԱ. Գևորգ Ղարիբյանը 1/8 եզրափակիչում պարտվեց տուշեով
Ըմբշամարտի ԱԱ. Հրաչյա Պողոսյանը կպայքարի բրոնզե մեդալի համար
Ըմբշամարտի ԱԱ. Դավիթ Օվասապյանը պարտվեց մեկնարկում
Ըմբշամարտի ԱԱ. Գևորգ Ղարիբյանը մեկնարկեց վստահ հաղթանակով
Մալխաս Ամոյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (տեսանյութ)
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում է (տեսանյութ)


