«Չելսիի» և Սենեգալի հավաքականի դարպասապահ Էդուար Մենդին կարծում է, որ իր թեկնածությունն անարդարացիորեն անտեսվել է «Ոսկե գնդակի» քվեարկության ժամանակ։
Անցած մրցաշրջանում 29-ամյա սենեգալցին, ըստ ՖԻՖԱ-ի ու France Football-ի, աշխարհի լավագույն դարպասապահն էր, բայց ոչ մի միավոր չստացավ «Ոսկե գնդակի» քվեարկության ժամանակ:
«Լավագույն պատասխանն այն է, որ շարունակեմ հանդես գալ այնպես, որ ցույց տամ՝ իմ անունն արժանի է լավագույն 30-ում լինելուն:
Կարծում եմ՝ աֆրիկացի լինելու փաստն ինձ վատություն արեց, քանի որ նախորդ տարի ոչ մի միջազգային մրցանակաբաշխության չեմ մասնակցել»,- Մենդիի խոսքն է մեջբերում Daily Mail-ը։
Հավելենք՝ Մենդին Լոնդոնի «Չելսիի» կազմում դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային առաջնության հաղթող, իսկ Սենեգալի հավաքականի հետ նվաճել է Աֆրիկայի ազգերի գավաթը:


