Logo

Էդուարդ Մարկարովը պաշտոն է ստացել «Ուրարտուում»

18:29 / 31.07.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Ուրարտուի» Ֆուտբոլի զարգացման գծով փոխտնօրեն է նշանակվել լեգենդար ֆուտբոլիստ և վաստակավոր մարզիչ Էդուարդ Մարկարովը,  հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ 

Էդուարդ Մարկարովը «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստներից է, երևանյան ակումբի կազմում դարձել է ԽՍՀՄ չեմպիոն ու արծաթե մեդալակիր, 2 անգամ էլ՝ գավաթակիր:

2021 թվականի ապրիլից նա զբաղեցրել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդականի պաշտոնը։

2022 թվականի գարնանը «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի թանգարանում բացվել է լեգենդար ֆուտբոլիստին նվիրված անկյուն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ