Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարը» տեսանյութ է հրապարակել թիմի և Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանից:
«Տասը տարի առաջ մենք ակադեմիայի սանի մասին «Մեկ օր կյանքից» անվանումով ֆիլմ նկարահանեցինք: Այդ ժամանակ Էդիկ Սպերցյանը տարիքային թիմի ավագն էր և հիանում էր Պերեյրայի, Ժոաոզինյոյի ու Ախմեդովի խաղով: Այժմ նա առաջնորդում է գլխավոր թիմը և օրինակ է երիտասարդ սենդի համար:
Երազանքներն իրականանում են: Պարզապես պետք է հավատալ դրանց»,- գրել է ակումբի մամուլի ծառայությունը:

