«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել Մոսկվայի «Տորպեդոյի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի տնային խաղում:
70-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի 22-ամյա կիսապաշտպանն օգնել է գոլով աչքի ընկնել կոլումբացի հարձակվող Ջոն Կորդոբային, որը հաշվի մեջ առաջ է մղել տանտերերին՝ 2-1:
8 րոպե անց հյուրերը խփել են պատասխան գոլն ու ձևակերպել վերջնական հաշիվը՝ 2-2:
18 խաղից հետո «Կրասնոդարը» 26 միավորով 7-րդն է:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստը 24 հանդիպման է մասնակցել «Կրասնոդարի» կազմում, դարձել 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:
Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 18-րդ տուր
«Կրասնոդար» - «Տորպեդո»՝ 2-2
Սերգեյ Պետրով, 61, Ջոն Կորդոբա, 70 - Իլյա Ստեֆանովիչ, 9, Իգոր Լեբեդենկո, 78