Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը` որպես «Կրասնոդարի» ավագ, բարձրացրեց Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոնական գավաթը:
«Կրասնոդարն» իր պատմության մեջ առաջին անգամ է նվաճել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոնական տիտղոսը:
Սպերցյանը 2024/2025 մրցաշրջանում մասնակցել է 35 խաղի, խփել 11 գոլ և կատարել 6 ասիստ: