Ռուսական «Կրասնոդարի» առաջատար Էդուարդ Սպերցյանի ու «Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանի հաջող խաղն աննկատ չի մնացել։ Հայ ֆուտբոլիստները Whoscored-ի ու Transfermarkt-ի վարկածով ընդգրկվել են Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չորրորդ տուրի խորհրդանշական հավաքականում։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի դուբլը «Կրասնոդարին» հաղթանակ էր պարգևել «Օրենբուրգի» դեմ արտագնա խաղում (2-0)։
Իսպանական «Լևանտեի» ու Ռուսաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանն էլ գոլի հեղինակ էր դարձել Գռոզնիի «Ախմատի» դեմ տնային հանդիպմանը (2-0)։
Transfermarkt-ի խորհրդանշական հավաքականը

Whoscored-ի խորհրդանշական հավաքականը



