«Կրասնոդարը» Դուբայում ընթացող հավաքի առաջին ստուգողական խաղում 3-0 հաշվով հաղթել է ռուսական «Ռոդինային»։
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջատարի կազմում հաշիվը չորրորդ րոպեին բացել է Էդուարդ Սպերցյանը՝ խփելով թիմի առաջին գոլը 2024-ին: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը մրցակցի դարպասը գրավել է տուգանային հարվածով։
Ընկերական հանդիպում
«Կրասնոդար» - «Ռոդինա»՝ 3-0
Էդուարդ Սպերցյան, 4, Օլակուալե Օլուսեգուն, 38, Ջոն Կորդոբա, 66


