Logo

Էդուարդ Սպերցյանը հաղթական գոլ խփեց

22:30 / 19.04.2025• Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի` «Ախմատի» դեմ տնային խաղում հաղթական գոլ խփեց:

24-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկից և 78-րդ րոպեին 11-մետրանոցից խփեց հաղթական գոլը: «Կրասնոդարը» հաղթեց 3-1 հաշվով, 55 միավորով առաջին տեղում է և 5 միավորով է գերազանցում այս տուրի խաղը դեռևս չանցկացրած երկրորդ տեղում գտնվող գործող չեմպիոն «Զենիթին»:

Սպերցյանը ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիստ:

Ընթացիկ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստն 9 գոլ և չորս ասիստ ունի:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ