Logo

Էդուարդ Սպերցյանը կլինի «Կրասնոդարի» հիմնական ավագը

00:08 / 09.07.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը նոր մրցաշրջանից կլինի ռուսական «Կրասնոդարի» հիմնական ավագը: Այս մասին Ռուսաստանի փոխչեմպիոնի շնորհանդեսի ժամանակ հայտարաարել է գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը, հայտնում է «ТАСС» լրատվական գործակալությունը:

Նախորդ մրցաշրջանում «Կրասնոդարի» ավագը Ռուսաստանի հավաքականի դարպասապահ Մատվեյ Սաֆոնովն էր, որը տեղափոխվել է ֆրանսիական ՊՍԺ:

Հիշեցնենք, որ 24-ամյա Սպերցյանը «Կրասնոդարի» սան է, գլխավոր թիմում խաղում է 2021 թվականի հուլիսից: Մինչև այժմ հայ կիսապաշտպանը ռուսական թիմի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 108 հանդիպման, խփել 33 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա