Logo

Էդուարդ Սպերցյանը՝ ՌՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների թոփ-10-ում

15:40 / 15.05.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների եզրափակիչ տասնյակում։ Թոփ-10-ը որոշվել է երկրպագուների քվեարկության արդյունքում։

Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանն հավակնորդների նախնական ցուցակում էր, որտեղ կար 32 ֆուտբոլիստ, սակայն թոփ-10-ում չի ընդգրկվել։

Էդուարդ Սպերցյանից բացի, մրցանակին հավակնում են նաև Կոնստանտին Տյուկավինը («Դինամո»), Մաքսիմ Գլուշենկովը («Լոկոմոտիվ»), Մատեո Կասիերան («Զենիթ»), Աբոսբեկ Ֆայզուլաևը (ԲԿՄԱ), Սրջան Բաբիչը («Սպարտակ»), Եվգենի Լատիշոնոկը («Բալթիկա»), Ալեքսանդր Մաքսիմենկոն («Սպարտակ»), Իրակլի Կվեկվեսկիրին («Ֆակել») ու Ջոն Կորդոբան («Կրասնոդար»)։

Մայիսի 15-24-ին լավագույն ֆուտբոլիստին կընտրեն փորձագետները։ Մրցանակաբաշխության արարողությունը կկայանա մայիսի 26-ին։

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա Էդուարդ Սպերցյանը 27 խաղում խփել է 10 գոլ ու կատարել 7 ասիստ:

Հիշեցնենք, որ անցյալ մրցաշրջանում Ռուսաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» նախկին վինգեր Մալկոմը, որն այժմ խաղում է Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի առաջատար «Ալ Հիլալի» կազմում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ