Logo

Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է «Կրասնոդարի»՝ օգոստոսի լավագույն ֆուտբոլիստ

17:13 / 12.09.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը երկրպագուների քվեարկության արդյունքում ճանաչվել է «Կրասնոդարի»՝ օգոստոսի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը:

25-ամյա ֆուտբոլիստը ստացել է ձայների 44,84 տոկոսը: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Նիկիտա Կրիվցովը և Ջոն Կորդոբան:

Սպերցյանն ընթացիկ մրցաշրջանում «Ցլերի» կազմում 11 խաղում խփել է 5 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ