Խառը մենամարտերում ելույթ ունեցող Էդուարդ Վարդանյանը պատմել է, թե ինչու մինչև հիմա պայմանագիր չի ստորագրել UFC-ի հետ: Օգոստոսին 32-ամա մարտիկը հայտարարել էր UFC-ի հետ բանակցությունների մասին:
«Ամեն ինչ մի փոքր ձգձգվեց: Հիմա բանակցում ենք, որպեսզի ամենացածր կետից չսկսեմ: Դեռ հայտնի չէ, թե վարձատրությունն ինչպիսին կլինի, UFC-ն դեռ գին չի ասել: Ես այս մարզաձևով սկսել եմ զբաղվել, որովհետև ցանակնում էի կռվել UFC-ում և դառնալ չեմպիոն: Երբ հայտնվեմ UFC-ում, դա կլինի ամենաերկար ճանապարհը, որը ցանակցած մարտիկ հաղթահարել է:
Կարիերաս սկսել եմ 2012 թվականից և այն ժամանակներից ցանկանում էի մենամարտել UFC-ում: Արդեն անցել է 11 տարի, դա շատ լուրջ ժամկետ է: Ունակությունների և վստահության հարցում կասկածներ չունեմ, գիտեմ ինչի եմ ունակ: Ամեն ինչ տեսել եմ այս մարզաձևում:
Ծառուկյանի հետ նույն դիվիզիոնում ելույթնե՞րը: Արմանն ավելի երիտասարդ է: Կարծում եմ՝ նա ճանապարհը կզիջի, երբ հայտնվեմ UFC-ում (ծիծաղում է-խմբ.)»,- Վարդանյանի խոսքը մեջբերում է Mma.metaratings.ru-ն:
Հիշեցնենք, որ էդուարդ Վարդանյանը MMA-ում անցկացրել է 29 մենամարտ և տարել 25 հաղթանակ: