Խառը մենամարտերում հանդես եկող փորձառու հայ մարտիկ Էդուարդ Վարդանյանը կանցկացնի գրեփլինգի գոտեմարտ:
Վարդանյանը կգոտեմարտի դեկտեմբերի 17-ին՝ Մոսկվայում կայանալիք ACBJJ 20 մրցաշարի շրջանակում: Հայ մարտիկի մրցակիցը դեռևս հայտնի չէ:

Հիշեցնենք, որ Վարդանյանն օգոստոսին Fight Nights 127-ում նոկաուտով հաղթել էր Ահմեդ Ալիևին:


