Logo

Էդուարդ Վարդանյանը կվերադառնա ACA լիգա

00:55 / 06.12.2025Խառը մենամարտեր
Պաշտոնական
null

Խառը մենամարտերի փորձառու հայ մարտիկ Էդուարդ Վարդանյանը նոր պայմանագիր է ստորագրել ACA լիգայի հետ, քիչ առաջ ավարտված մրցաշարի ժամանակ հայտարարել է կազմակերպության ղեկավար Մագոմեդ Բիբուլատովը:

34-ամյա Վարդանյանը 2015-2023 թվականներին հանդես էր եկել այս լիգայում: 2023 թվականին հայ մարտիկը թեթև քաշային կարգում նվաճել էր Գրան պրի: Վարդանյանը ճանաչվել էր ACA լիգայի` 2023 թվականի լավագույն մարտիկ:

Օրեր առաջ հայտնել էինք, որ դեկտեմբերի 17-ին Մոսկվայում կայանալիք ACBJJ 20 մրցաշարում Վարդանյանը բրազիլական ջիու-ջիթսուի կանոններով կմրցի Յուսուֆ Ռաիսովի դեմ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ