Հայ մարտիկ Էդուարդ Վարդանյանը (27-4) օգոստոսի 16-ին Մինսկում կայացած Fight Nights 127 մրցաշարի գլխավոր մենամարտում հաղթել է Ահմեդ Ալիևին (22-9):
Վարդանյանը երկրորդ ռաունդում տպավորիչ հարվածաշարով նոկաուտի է ենթարկել Ռուսաստանը ներկայացնող մարտիկին:
Հայ մարտիկը հանդես է գալիս թեթև քաշային կարգում, սակայն Ալիևի դեմ մենամարտը տեղի է ունեցել կիսամիջին քաշային կարգում (մինչև 77 կգ):


